Հանգիստն Աղվերանում

Պարկ Ռեզորզ Աղվերան Հյուրանոց

Պարկ Ռեզորթ Աղվերան Հյուրանոց

Աղվերանը գտնվում է Երևանից 50կմ հյուսիս, ծովի մակերևույթից 1550մ բարձրության վրա: Աղվերան գյուղը համարվում է Հայաստանի ամենագեղեցիկ վայրերից մեկը: Օդի միջին ջերմաստիճանն ամռանը +22-23 C է, իսկ ձմռանը -6-8 C: Ձմռանը լեռների գագաթները ծածկվում են ձյան հաստ շերտով, որը պահպանվում է մինչև ապրիլ: Գեղատեսիլ լեռներով և մեղմ կլիմայով Աղվերանը հիանալի վայր է ակտիվ հանգստի և ապաքինման համար։
Աղվերանում են տեղակայված մի շարք հյուրանոցներ, որոնք կապահովեն ձեր հանգստի հարմարավետությունը: Տարվա ցանկացած եղանակին այս համալիրներում հյուրերին միշտ սպասում է ուշադիր անձնակազմը՝ ապահովելով ջերմ հյուրընկալություն և բարձրակարգ սպասարկում:

Ամենահայտնի հյուրանոցներն են՝

  • Բեսթ Վեստերն Աղվերանը,
  • Հայլանդզ Էկո Ռեզորթը,
  • ՄԳԵ Կավալիեր հյուրատունը,
  • Արթուրս Աղվերան Ռեզորթը,
  • Պարկ Ռեզորթ Աղվերանը:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում բազմաթիվ զբոսաշրջիկների բարձր գնահատականին արժանացած հյուրանոցները: Բոլոր հյուրանոցների մասին մանրամասն տեղեկություն կարող եք ստանալ «Բարև Արմենիա» տուրիստական ընկերության պաշտոնական հայքի «Հյուրանոցներ Աղվերանում» բաժնում:
«Բեսթ Վեստերն Աղվերան» հյուրանոցը ժամանակակից հյուրանոցային համալիր է. գլխավոր մասնաշենք՝ հանգստի և զվարճանքի գոտիներով և յոթ իրար հետ կապակցված մասնաշենք, որտեղ հյուրերի են սպասում տարբեր չափերի 56 հարմարավետ հյուրանոցային համարներ՝ SNGL, DBL, Deluxe, Luxe, Family, Duplex: Բոլոր համարներն ունեն գեղեցիկ տեսարանով բաց պատշգամբներ:
«Արթուրս Աղվերան Ռեզորթ» հյուրանոցային համալիրը գտնվում է Ծաղկունյաց լեռների գեղատեսիլ անտառներում: Այստեղ Դուք կվայելեք լեռնային թարմ օդը և Դալար գետի կարկաչը: Ձեզ համար` հեռու աշխատանքային խնդիրներից և առօրյա հոգսերից, իրենց դռները կբացեն 60 հարմարավետ և բարձրակարգ համարներ, որոնք տեղակայված են ավստրիական շալե ոճով կառուցված 5 մասնաշենքերում: Ձեր տրամադրության տակ են մարզասրահը, լողավազանները, բիզնես հնարավորությունները, ռեստորանը և բարը:
«Պարկ Ռեզորթ Աղվերան» հյուրանոցային համալիրը առաջարկում է լիարժեք հանգստի պայմաններ իր հյուրերի համար: Հարմարավետ, բարձրակարգ և նրբաճաշակ կահավորված առանձնատները և համարները ( Economy, Standard, Superior with Balcony, Deluxe, Two Bedroom Suite) համալրված են ժամանակակից բոլոր հարմարություններով: Ձեր տրամադրության տակ են մարզադաշտերը` նախատեսված տարբեր ոճի սպորտի սիրահարների համար, բիզնես սրահը, կոնֆերանս դահլիճը, սեմինարների սենյակները (մեծ և փոքր), ռեստորանը, բիլյարդի սրահը, բարը և դիսկո ակումբը, ինչպես նաև երեխաների համար նախատեսված գեղեցիկ խաղահրապարակները:

Ամանորը յուրովի կազմակերպելու հարցում ձեզ կօգնեն Աղվերանի հյուրանոցների կողմից առաջարկվող փաթեթները, որոնք նախատեսված են հետևյալ օրերի համար` Դեկեմբերի 31-ից մինչև Հունվարի 4-ը կամ 5-ը: Գները ներառում են` ապրելավարձը, 3 անգամյա սնունդ, Ամանօրյա Շոու ծրագիրը: Բոլոր պայմանները նախօրոք հրապարակվում են մեր կայքում: Երեխաների համար նախատեսված են զեղչեր: Իսկ ամառային սոցիալական փաթեթներից օգտվող քաղաքացիներին առաջարկում ենք մանրամասն խորհրդատվություն, որը կօգնի ձեզ ամռան հանգիստը կազմակերպելու և համապատասխան հյուրանոց ընտրելու հարցում: Այսպիսով` դուք կստանաք որակյալ ծառայություններ` խուսափելով ավելորդ թղթաբանությունից:

Share Button

Մեկնաբանիր Ֆեյսբուքում

մեկնաբանություն

Նշանաբառեր՝