Անի Ռեսորթը Հանքավանում

Անի ՌեսորթԱմերիկահայ գործարար Սեդրակ Աճեմյանը երեկ «Անի Resort» հյուրանոցային համալիրի բացման արարողության ժամանակ նշեց. «Այսօր իրականություն դարձավ իմ երազանքը՝ այս համալիրի բացումով: Իմ ուրախության երկրորդ պատճառը վարչապետի ներկայությունն է, ով օդանավով երկար ճանապարհ անցնելուց հետո անմիջապես այստեղ է ժամանել»:
Աճեմյանը նշեց, որ միջոցառման միակ թերությունն այն է, որ իր հետ չէ դուստրը, ում անունով էլ հյուրանոցային համալիրն անվանվել է Անի:
Իր հերթին վարչապետ Տիգրան Սարգսյանը, շնորհավորելով նոր համալիրի բացումը՝ նշեց. «Ուրախ եմ որ մասնակցում են այս գեղեցիկ մեկնարկին, երբ մեր հայրենակիցը, իր պարտքը կատարելով, նախապատվություն տվեց Հայաստանում ներդրում կատարելուն: Հուսով ենք, որ այս օրինակը վարակիչ կլինի նաև այլ հայերի համար, ովքեր Հայաստանը կդիտարկեն որպես ներդրումների համար հարմար միջավայր»:
Վարչապետն ընդգծեց. «Գաղտնիք չէ, որ տուրիզմը մեր տնտեսության գերակայություններից մեկն է, և ունեննալով այսպիսի հրաշալի հյուրանոցային համալիր, հասկանալի է, որ Հայաստանի տուրիստական գրավչությունն ավելանում է»:
Վարչապետը կարևորեց այն, որ ամերիկահայ գործարարը ներդրում է կատարում ոչ Երևանում, ինչը հնարավորություն է տալիս զարգացնել մարզերի տնտեսությունը:
«Անի Resort»-ի տնօրեն Հարութ Աճեմյանն էլ էլ հայտնել է, որ հյուրանոցը նախատեսված է բոլոր խավերի համար: Նրա խոսքերով՝ համալիրում 1 օրվա հանգիստը կարժենա 25-90 հազար դրամ:

HayNews.am

Share Button

Մեկնաբանիր Ֆեյսբուքում

մեկնաբանություն

Նշանաբառեր՝,