Էկո տուրիզմ Հայաստանում. Մարտունի

Տիգրան Բաղիշջանյանն ապրում է Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում: Արդեն 10 տարի զբաղվում է էկո տուրիզմով Մարտունու տարածաշրջանում, հատկապես Սելիմի սարահարթում: Նրա աշխատանքային առաջարկին, երթուղիներին և դրանց նկարագարությանը, ինչպես նաև գներին ծանոթացեք ստորև հրապարակվող լուսանկարներով:Ծառայություններով հետաքրքրության դեպքում զանգահարել՝ 093-39-16-54 հեռախոսահամարով:

Տուրերը կազմակերպվում են Արգիչիի սրահարթում:

Հետիոտն արշավներ Արգիչիի սարահարթում հարթ տարածքներում:Սարահարթը շատ գեղեցիկ տեսք ունի՝ հատկապես մայիս-հոկտեմբեր ամիսներին: Սարահարթում հոսում է Արգիչի գետը անկրկնելիորեն գրավիչ դառձնելով բնապատկերը:

1. Կազմակերպվում են մինչև 3 ժամանոց քայլարշավներ սարահարթի հարթ տարածքներում:
Ուղեկցման, տարածքին, բուսատեսակներին և կենդանական աշխարհի մասին տեղեկությունների համար խումբը վճարում է 15.000 դրամ:

2. Սկսնակ հեծյալների համար Արգիչիի սարահարթում իրականացվում են ձիավարության նախնական դասընթաց սկսած մեկ ժամից: Ձիավարության մեկ ժամը մեկ անձի համար՝ ձիու վարձը 3000 դրամ,իսկ ուսուցման համար 15.000 դրամ:

3. Փորձված հեծյալների համար կազմակերպվում են արշավներ դեպի Արմաղան լեռ (2828մ) 6 ժամանոց արշավ:Արշավը մեկ մարդու հաշվարկով 15.000 դրամ :Ճաշը պատվիրելու դեպքում այն կարժենա 2.500 դրամ: Արշավը կսկսվի Առավոտյան Ծաղկաշեն կոչվող յայլատեղից՝Արգիչիի սարահարթով կձգվի դեպի Արմաղան լեռ, սարի գլխին կա հրաբխային լիճ,իսկ գագաթից բացվում է անկրկնելի տեսարան դեպի Գեղարքունյաց աշխարհ:Տուրը կավարտվի երեկոյան երբ հեծյալները կվերադառնան յայլատեղ ու ձիերը թողնելով կշարունակեն իրեն ճանապարհը….

4. Կազմակերպվուն են նաև մեկօրյա, երկօրյա տուրեր`ինչպես հեծյալ այնպես էլ հետիոտն :
Երկօրյա տուրերը սկսել եմ Սելիմի քարավանատնից ու առաջին օրը բարձրացել ենք Արմաղան լեռ (2828մ), այնուհետ իջել ենք ու Արգիչի գետի ափին վրաններ ենք խփել:Ուտելիքը կանխավ եփվել է ու մատուցվել տուրիստներին տաք-տաք,բերվել է Մարտունուց:Այնուհետ խարույկ,2 դուդուկ դհոլով հայկական պարեր,այնուհետ ժամանակակից երաժշտություն,պարեր:
Երկրորդ օրը առավոտյան արթնացել ենք,նախաճաշել,հավաքել ենք վրանները ու բարձրացել ենք դեպի Արգիչի գետի ակունքները,սուրբ Վարդան սրբատեղիի հարևանությամբ:Ճաշից հետո բարձրացել ենք դեպի Գեղարքունիք-Վայոց Ձոր-Արարատ մարզերի սահմանագիծ և դիտել ենք Արարատը:Վերադրձել ենք վրանատեղի,
նախապատրաստվել ենք ընթրիքի:Ընթրել ենք ապա մոտեցել հայկական փռին:Աթարով դրված փռին, որի մեջ եփվում է կարտոֆիլը:
Երկօրյա տուրերը ավատվում են երրորդ օրը առավոտյան երբ ձիերով (կամ հետիոտն) մոտենում ենք Լիճք գյուղին,որի վերին մասերից ձիերը վերադառնում են իրենց յայլատեղ,իսկ հետիոտն տուրերի դեպքում ես խումբը ուղեկցում եմ մինչև Մարտունի-Սևան ավտոմայրուղու Լիճքի հատված,որտեղ խմբին սպասելու է ավտոբուսը: Խմբերի ուղեկցությունը ամենագնացներով կապահովվի:

Իսկ եթե մենակ հոտիոտն տուրեր ու այն էլ ոչ մեծ երթուղիներով`կարող ենք պայմանավորվել կանխավ:Իսկ մնացածը` խմբերի ուղեկցություն,խարույկների կազմակերպում,հյուրանոցներում տեղերի նախնական ամրագրում (մեր տարածաշրջանում) և այլն:
Գնացուցակը`1 ձիու օրավաձը կազմում է 15.000 դրամ:Թամբերը նոր են,չօգտագործված և լավորակ:Հեծյալ տուրերի դեպքում 6 և ավել ձիերի դեպքում վարձվում է ևս 1 ուղեկցող`որի ծառայությունը կարժենա 25.000 դրամ` ներառյալ ձիու արժեքը:Իմ ձիու օրավարձը չի մտնում իմ ծառայության գնի մեջ:Այն մուծում է տուր-օպերատորը:
Երաժշտություն`2 դուդուկ և 1 դհոլ` 1 երեկոն 25.000 դրամ:
Իմ ծառայությունը 1 օրը 30.000 դրամ:
Ամենագնացների ծառայությունը`Արգիչիի սարահարթում օրը 25.000դրամ:
Սնունդը `1 անձի հաշվով 7000-7500 դրամ:
Նախաճաշը` կազմված է թեյից,սուրճից,կակաո` թարմ կաթով,հաց,պանիր,կարագ,մեղր կամ ջեմ,թթվասեր,խաշած ձվեր:
Ճաշին` տրվելու է բուտերբրոդներ`կոտլետներով կամ տարբեր տեսակի երշիկներով,մի տուփ հյութ,ջուր,պոմիդոր վարունգ,միրգ նայած սեզոնին:
Ընթրիք`խաշլամա,պանիր,սալաթներ,լավաշ,գինի և միրգ:Կարող ենք կազմակերպել նաև երեկոյան խարույկի մոտ սեփական ձեռքերով խորոված պատրաստելը:Կամ ճաշատեսկաները ընտրվում և պատրաստվում են ելնելով հյուրերի նախասիրություններից:

(Ամենագնացը կսպասարկի մեծ խմբին, իսկ փոքր խմբերի դեպքում այն անհարկի թանկ է):

Վրանները և քնապարկերը խմբերը պետք է ունենան:

5. Հնարավոր է նաև ամենագնացներով Արմաղանի գագաթ բարձրանալ`այս դեպքում մեկ ամենագնացի ծառայությունը 20.000 դրամ է:Այս դեպքում ես հյուրերին դիմավորում եմ կանխավ պայմանավորված տեղում`Սելիմի ճանապարհի վրա:Երթուղին դեպի Արմաղան կարող ենք ընտրել երեք տարբերակով`
1. Մեծ կամրջով`Արգիչիի սարահարթով դեպի Արմաղան
2. Ամենագնացներով անցնել Արգիչի գետը այնուհետ բարձրանալ Արմաղան լեռ
3. Արմաղան բարձրանալ Լեռնակերտ համայնքով.
Հետիոտն Արմաղան բարձրանալու դեպքում`սկսում ենք Լեռնակերտ համայնքի տարածքից:
Հայկինգ տուրերի դեպքում`ես դիմավորում եմ հյուրերին Սելիմի իջևանատանը առավոտյան,ուղեկցում եմ Արգիչիի սարահարթով դեպի Արմաղան լեռ այնուհետ ուղեկցում եմ դեպի իրենց ավտոբուս:Սա նախատեսում է 6,5-7 ժամանոց քայլք,ներառյալ ճաշը:Ուղեկցությունը 25.000 դրամ:

6. Կազմակերպվում է զբոսաշրջիկների տեղափոխում դեպի Սարի սուրբ կոչվող սրբավայր խորհրդային արտադրության ամենագնացներով :Սրբավայրը Հայաստանի հանրապետության տարածք բարձրադիրներից է:Բնապատկերն ու բացվող տեսարանը պարզապես անկրկնելի են:Կից լուսանկարներ:Մեկ ամենագնացի ծառայության գինը 25.000 դրամ է:Ուղեկցության ծառայության գինը 20.000 դրամ:
7. Այցելություն Սև սարի երկնադիտարան,որը թվագրվում է մ.թ.ա. 5-րդ հազարամյակ:Այն Քարահունջի աստղադիտարանի նման պատմական արժեք ունեցող վայր է,որի մասին գիտեն շատ քչերը:Կարելի է գնալ թե ոտքով,թե ձիով,և թե ամենագնացներով:
Ոտքով ուղեկցությունը կարժենա 25.000 դրամ
Ձիով՝ մեկ ձիու վարձույթը կարժենա 10.000 դրամ, ուղեկցողի ծառայությունը 25.000 դրամ
Ամենագնացներով՝մեկ ամենագնացի ծառայությունը արժե 20.000 դրամ՝մեկ ամենագնացում տեղավորվում են 4 մարդ, իմ ծառայությունը 10.000 դրամ:

Ավտոծառայություն . Տուրիստների մատուցվող ծառայություն

Թուֆենկյանի Ծափաթաղ հյուրանոցից խորհրդային ՈՒԱԶ ավտոմեքենաներով հանդամիջյան ճանապարհներով տեղափոխում ենք Մարտունի,ճանապարհին ուղեկցելով Գեղամասար գյուղից վեր գեղեցիկ ջրվեջի և Արգիշտի թագավորի սեպագիր արձանագրության ժայռապարիսպի մոտ :
Այս մարշրուտում 1 մեքենայի ծառայության գինը կազմում է 25.000 դրամ,ավտոմեքենան կարող է տեղավորել 4 ուղևոր:Իմ ծառայությունը 20.000 դրամ:Տևողությունը 4.5-5.5 ժամ:

Նույն մեքենաներով իրականցնում ենք նաև տուրիստների ուղեկցությունը Մարտունի-Վարդենիս-Ալագյոլեր-Ջերմուկ մարշրուտով:Հատկապես այս երթուղին իրենից ներկայացնում է անկրկնելի մի ճանապարհորդություն կուսական մի աշխարհով,որտեղ մարդու ոտքը տարվա ընթացքում մեկ երկու անգամ է լինում այս տարածքներում: Այստեղ կարելի է հեռվից հեռու լուսանկարել արջին,բադերին ու այլ կենդանիների և թռչունների:
Շնչել լեռնային մաքուր օդը:
Այս մարշրուտում 1 մեքենայի ծառայության գինը 45.000 դրամ,
իսկ իմ ծառայության գինը 30.000 դրամ:Տուրի ընթացքում հյուրերը կապահովվեն ճաշով,իսկ գիշերակացի դեպքում,վրաններով,քնապարկերով և հաճելի ընթրիքով ու խարույկով:
Ճաշը և ընթիրքը մեկ մարդու հաշվարկով կկազմի 6.000 դրամ:Լրացուցիչ ծախսերը «փայտ խարույկի համար, վրաններ, քնապարկ և այլն» 10.000 դրամ ներառյալ սննդի համար նախատեսված 6 000 դրամ գումարը:

Share Button

Մեկնաբանիր Ֆեյսբուքում

մեկնաբանություն

Նշանաբառեր՝
No Responses