Էկո-տուրիզմը Հայաստանում

Էկո տուրեր Հայաստանում

FPWC-ն զարգացնում է համայնքային էկո-տուրիզմը Հայաստանում

Արդեն տարիներ շարունակ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը առաջարկում է հեծանվային և հեծյալ արշավներ միջազգային և մասնավորապես Գերմանիայից եկող զբոսաշրջիկներին: Առաջարկվող արշավների ընթացքում հյուրերը հնարավորություն են ունենում բացահայտել Հայաստանի բնությունը և մշակույթը: Ուրցաձորի էկո-կրթական կենտրոնի բացմամբ էկո-տուրիզմը Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում թևակոխում է զարգացման նոր փուլ: Բացի կրթական և հետազոտական վայր լինելուց` կենտրոնը կարող է հյուրընկալել նաև երեխաների և երիտասարդների, ինչպես նաև զբոսաշրջիկների ութ հոգուց բաղկացած խմբերի: Ներգրավելով մասնավորապես օտարերկրյա զբոսաշրջիկների` Ուրցաձորի էկո-կրթական կենտրոնը միտված է խթանելու համայնքի զարգացումը: Գլխավոր նպատակներից մեկը տեղի բնակչությանն աջակցելն է, այդ իսկ նպատակով կենտրոնի բոլոր ծառայությունները, ինչպես նաև սնունդը կառաջարկվի տեղի համայնքի կողմից, ինչը նաև հնարավորություն կընձեռի նոր աշխատատեղեր ստեղծելու տեղի բնակչության համար:
FPWC-ն նաև կկազմակերպի դասընթացներ տեղի բնակիչների համար` սովորեցնելով ներկայացնել համայնքի մշակույթն ու բնական ժառանգությունը, տեղի բնակչությանը հնարավորություն կընձեռվի սովորել անգլերեն, անցնել էկո-տուրիզմի վերաբերյալ դասընթացներ, հաղորդակցվել զբոսաշրջիկների հետ: Առաջարկվող դասընթացների մասնակիցները հետագայում կկարողանան աշխատել որպես B&B հյուրընկալողներ, ուղեկցորդներ կամ պարզապես գումար վաստակել` վաճառելով իրենց տեղական սնունդը օրինակ` թեյ, չրեղեն, պահածոյացված մրգեր, մեղր և այլն:
Եվ ամենակարևորը` համայնքային տուրիզմի գաղափարը կհանգեցնի մի շատ կարևոր արդյունքի. զարգացնելով համայնքային էկո-տուրիզմը բնակիչները շահագրգռված կլինեն պահպանելու իրենց հայրենի բնությունը, որն իրենց նաև լրացուցիչ եկամուտ է ապահովելու:

Share Button

Մեկնաբանիր Ֆեյսբուքում

մեկնաբանություն

Նշանաբառեր՝