Արցախում էկոգյուղ կստեղծվի

Ռուսաստաբնակ գործարար Ռուբեն Վարդանյանը մտադիր է Արցախում էկոգյուղ հիմնել: Ծրագրի մանրամասները քննարկվել են Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի կողմից դեկտեմբերի 7-ին անցկացրած խորհրդակցության ընթացքում: Ինչպես հաղորդում է ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունը՝ խորհրդակցության առանցքում եղել են զբոսաշրջության ոլորտում տարբեր ծրագրերի, մասնավորապես՝ էկոտուրիզմի իրականացման հետ կապված հարցեր:

Ռուբեն Վարդանյանը նախատեսում է էկոգյուղը հիմնել Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնքում:

Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել Ռուբեն Վարդանյանին` երկրում զբոսաշրջության զարգացմանը, այս գործում արտասահմանյան առաջատար մասնագետների ներգրավմանը և ժամանակակից փորձի կիրառմանը նպաստելու համար:

2008թ. Վարդանյանի գլխավորած «Տաթև» հիմնադրամի շրջանակում նախձեռնվել է «Տաթևի վերածնունդ» ծրագիրը, որը մեկնարկել է 2010թ. սեպտեմբերի 16-ին Սյունիքի մարզում «ՏաԹևեր» ճոպանուղու գործարկմամբ:

2010թ. հոկտեմբերի 23-ին «ՏաԹևերը» գրանցվել է Գինեսի միջազգային ռեկորդների գրքում՝ որպես աշխարհում ամենաերկար հետադարձելի երկխցիկ ճոպանուղի:

Share Button

Մեկնաբանիր Ֆեյսբուքում

մեկնաբանություն