Գինու օրեր Երևանում

Արենի Փառատոն հիմնադրամը Երևանի քաղաքապետարանի և Աննա Մազմանյանի աջակցությամբ, կազմակերպում է «Երևանի Գինու Օրեր» միջոցառումը: Այն տեղի կունենա 2017թ. մայիսի 5-ին և 6-ին, ժամը 19:00 – 23:00, Երևանի կենտրոնական և ամենակոլորիտային անկյուններից մեկում՝ Սարյան փողոցի Թումանյան-Պուշկին խաչմերուկների հատվածում: Մայիսի 5-ին միջոցառման ընթացքում կհնչի ռոք և ջազ, իսկ մայիսի 6-ին՝ հայկական էթնիկ երաժշտություն։

«Երևանի Գինու Օրերի» միջոցառման պատվավոր հյուրերն են լինելու՝ Մարիա Ժելիխովսկայան (Мария Желиховская), “Top Flight” ամսագրի լրագրող (էլիտար զբոսաշրջության մասին ամսագիր, որը տարածվում է ռուսական օդանավակայանների VIP գոտիներում), Գեորգի Օլտարժևսկին (Георгий Олтаржевский), Lenta.ru- ի լրագրող (առցանց նորությունների ռուսական առաջատար կայք), Լեոնիդ Գիլեպտերման (Леонид Гелиптерман) Միջազգային էնոգաստրոնոմիայի կենտրոնի նախագահ, Ռուսաստանի ռեստորատորների և հյուրանոցատերերի ֆեդերացիայի փոխնախագահ, ՄԱԿ-ի Համաշխարհային զբոսաշջության կազմակերպության Գաստրոնոմիկ տուրիզմի փորձագետների խորհրդի անդամ, ինչպես նաև հանրաճանանչ շեֆ-խոհարար Դանիայից ու միջազգային գինեգետներ:

Հիշեցնենք նաև, որ միջոցառման մուտքի վճարը կազմում է 4000 դրամ, որի մեջ ներառված են գինու բաժակ, բաժակի պատյան և բոլոր գինիները համտեսելու հնարավորություն։

Share Button

Մեկնաբանիր Ֆեյսբուքում

մեկնաբանություն