Հայաստանի Հոնգ Կոնգի «ITE & MICE» միջազգային զբոսաշրջային էքսպոյում

MICE_hkՀունիսի 13-16-ին Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը կմասնակցի Հոնգ Կոնգում կայանալիք «ITE & MICE» միջազգային զբոսաշրջային էքսպոյին:

Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի մամուլի ծառայությունից հայտնում են, որ այս էքսպոն Ասիայում զբոսաշրջության ոլորտի ամենամեծ միջոցառումներից է, որին մասնակցում են 50 երկրների շուրջ 600 զբոսաշրջային կազմակերպություններ եւ կառավարության ներկայացուցիչներ:

Խոշորագույն այս ցուցահանդեսին ՀԱՄՀ մասնակցությունը նպատակ ունի՝ շարունակելու ասիական շուկայում Հայաստանի ներկայացվածության խթանմանն ուղղված ջանքերը, հայկական զբոսաշրջային արդյունքների իրացման համար գործընկերային նոր կապեր հաստատել եւ նպաստել ներգնա զբոսաշրջության աճին:

ՀԱՄՀ պատվիրակությունը հանդիպումներ կունենա Հոնգ Կոնգի զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու երկկողմանի զբոսաշրջային շփումները որակապես նոր մակարդակի բարձրացման հնարավորությունները:

Share Button

Մեկնաբանիր Ֆեյսբուքում

մեկնաբանություն