Հայաստանը Մոսկվայի տուրիստական ցուցահանդեսում

Մոսկվայի տուրիստական ցուցահանդեսՍույն թվականի մարտի 19-22-ին Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը տեղական 10 զբոսաշրջային ընկերությունների հետ համատեղ ներկայացնելու է Հայաստանը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում կայանալիք «MITT» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին: Այն Ռուսաստանի ամենամեծ ցուցահանդեսն է, և այս տարի նախատեսվում է 198 երկրներից շուրջ 1800 ընկերությունների մասնակցություն: Նախորդ տարի ցուցահանդեսը հյուրընկալել էր շուրջ 37 հազար այցելուներ: Ցուցահանդեսի ընթացքում միջազգային հանրությանը կներկայացվեն Հայաստանի պատմամշակութային և քրիստոնեական հարուստ ժառանգությունը ցուցադրող գովազդային նյութեր և քարտեզներ ռուսերենով: Ռուսաստանյան շուկան Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի զբոսաշրջության խթանման թիրախային ուղղություններից է: Ուստի, ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությունը նպատակ ունի մեծացնել Ռուսաստանից ներգնա զբոսաշրջային հոսքերի աճը` առավելագույնս իրացնելով զբոսաշրջային ոլորտում առկա հայ-ռուսական համագործակցության մեծ ներուժը:

Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի Հանրային կապերի գրասենյակ

Share Button

Մեկնաբանիր Ֆեյսբուքում

մեկնաբանություն