Նախագահն այցելել է «Ծաղկաձոր Մարիոթ»

Tsaghkadzor MarriottՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Ծաղկաձորի նորաբաց «Ծաղկաձոր Մարիոթ» հյուրանոցային համալիր:

Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, թե հանրապետության ղեկավարը ծանոթացել է «ՀայՌուսգազարդ» ընկերության «Ադիգազ» հանգստյան տան վերակառուցման ծրագրի շրջանակում «Մարիոթ» միջազգային բարձրակարգ հյուրանոցային բրենդի չափանիշներին համապատասխան վերակառուցված եւ «Մարիոթ» ընկերության կառավարմանն անցած հյուրանոցային այդ համալիրի պայմաններին, ծառայությունների որակին եւ ստեղծված աշխատատեղերին:

Մայրաքաղաքից դուրս նման բարձրակարգ հյուրանոցային համալիրի կառուցումը կարեւորվել է ինչպես Հայաստանում զբոսաշրջության ոլորտի կայուն զարգացումն ապահովելու եւ օտարերկրյա շուկաներում հայաստանյան զբոսաշրջային արդյունքը խթանելու, այնպես էլ նոր աշխատատեղեր ստեղծելու եւ տարածքային համաչափ զարգացման տեսանկյունից:

Share Button

Մեկնաբանիր Ֆեյսբուքում

մեկնաբանություն

Նշանաբառեր՝