Հանգիստ Ծաղկաձորում

ԾաղկաձորԾաղկաձոր առողջարանային քաղաքը («Ծաղիկների ձոր») գտնվում է Երևանից 55 կմ հյուսիս-արևելք, բնության գեղատեսիլ անկյունում, Թեղենիս սարի արևմտյան լանջին: Քաղաքը ծովի մակարդակից 1700-1900մ բարձրության վրա է. շրջապատված է անտառներով ու լեռներով: Կլիման մեղմ է. օգոստոսին օդի միջին ջերմաստիճանը կազմում է +18ºC, իսկ հունվարին` – 6ºC: Դեռ Սովետական Միության տարիներից քաղաքը հայտնի էր` որպես լեռնադահուկային սպորտի կենտրոն:
Զբոսաշրջիկների մեծ մասը նախընտրում է հանգստանալ Ծաղկաձորում ձմռանը: Բնականաբար, հյուրանոց ընտրելիս, յուրաքանչյուրին հետաքրքրում է գնի և որակի համընկնումը: Հանգստավայրում գործում է մոտավորապես 35 հյուրանոց` ըստ հարմարավետության և ծառայությունների որակի:

Ծաղկահովիտ հյուրանոցը Ծաղկաձորում

Ծաղկահովիտ հյուրանոցը

Կուրորտի ամենաճանաչված հյուրանոցներն են` «Մարիոթը», «Կեչառիսը», «Յուպիտերը», «Մուլտի Ռեստ Հաուսը» և այլն. առաջարկվող բոլոր հարմարավետ հյուրանոցների մասին կարող եք տեղեկանալ «Բարև Արմենիա» ընկերության պաշտոնական կայքի Հյուրանոցներ Ծաղկաձորում բաժնում: Զբոսաշրջիկների հատուկ գնահատականին են արժանացել հետևյալ հյուրանոցները, որոնց մասին կփորձենք ավելի մանրամասն տեղեկություն տրամադրել այս հոդվածում:

Ամանորը յուրովի կազմակերպելու հարցում ձեզ կօգնեն Ծաղկաձորյան հյուրանոցների կողմից առաջարկվող փաթեթները, որոնք նախատեսված են հետևյալ օրերի համար` Դեկեմբերի 31-ից մինչև Հունվարի 4-ը կամ 5-ը: Գները ներառում են` ապրելավարձը, 3 անգամյա սնունդ, Ամանօրյա Շոու ծրագիրը: Բոլոր պայմանները նախօրոք հրապարակվում են մեր կայքում: Երեխաների համար նախատեսված են զեղչեր:

Ամառային հանգիստը Ծաղկաձորում

Ճոպանուղին

Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը` իր բարձր լեռնային դիրքի (2000մ ծովի մակերևույթից բարձր), բնակլիմայական հիանալի և առողջարար պայմանների շնորհիվ, այսօր էլ համարվում է քաղաքի լավագույն հանգստավայրերից մեկը: Սաղարթախիտ անտառով և հիասքանչ պուրակով շրջապատված այս հյուրանոցը նախատեսված է ընտանեկան հանգստի, գործարար հանդիպումների և ուսումնամարզական հավաքների կազմակերպման համար:
«Ռոսիա» հյուրանոցը համապատասխանում է բարձր միջազգային չափանիշներին: Հյուրանոցն առաջարկում է հանգստացողներին համարներ` սկսած դասական Single/Duble մինչև 2 առանձնասենյակներ «Presidetial Luxe»: Հյուրանոցի առաջին հարկը յուրահատուկ է փափուկ կահույքով և էկզոտիկ ծառերով:
Եվ վերջապես, պետք է նշենք նաև հյուրատների մասին. հարմարավետ կահավորված այս քոթեջները ապահովված են բոլոր անհրաժեշտ պայմաններով:
«Ալվան» ժամանակակից քոթեջատիպ հանգստյան տուն է: Հանգստյան տան տարածքում կա բուգելային քարշակ, սահնակների և տյուբինգի սահքուղիներ: Լեռնադահուկային սպորտի սիրահարներին տրամադրվում է հրահանգչի ծառայություններ: Հանգստյան տան ռեստորանը ձևավորված է ազգային ոճով: Այստեղ կարող եք համտեսել հայկական ճաշատեսակների մեծ ընտրանի:

Թեղենիսի գագաթին

Իսկ ամառային հանգստի համար սոցիալական փաթեթից օգտվող քաղաքացիներին մասնագիտացված ընկերություններն առաջարկում են մանրամասն խորհրդատվություն, որը կօգնի ձեզ ամռան հանգիստը կազմակերպելու և համապատասխան հյուրանոց ընտրելու: Այսպիսով` դուք կստանաք որակյալ ծառայություններ` խուսափելով ավելորդ թղթաբանությունից:
Որպես լեռնադահուկային կուրորտ` Ծաղկաձորն ավելի հայտնի է դարձել Ճոպանուղու կառուցումից հետո, ուստի համարյա բոլոր հյուրանոցները բավականին մոտ են կառուցված:

Share Button

Մեկնաբանիր Ֆեյսբուքում

մեկնաբանություն

Նշանաբառեր՝