Շուշիի տուրիստական կենտրոն

Շուշիի տուրիստական կենտրոնՊատրաստվում եք ճանապարհորդությո՞ւն կատարել դեպի Ղարաբաղ և ուզում եք հեշտացնե՞լ Ձեր առօրյան մնալու ընթացքում: Խորհուրդ ենք տալիս դիմել տուրիստական տեղեկատվական կենտրոններ, որոնք գործում են Ղարաբաղի մշակութային մայրաքաղաք Շուշիում, Տիգրանակերտում, Ծաղկաշատ գյուղի ազգագրական թաղամասում և Նիկոլ Դումանի անվան տուն-թանգարանում: Այստեղ դուք կարող եք անվճար տեղեկություն ստանալ Ղարաբաղի տեսարժան վայրերի մասին, տեղեկություններ ստանալ Ձեր գտնվելու վայրի, նախատեսվող միջոցառումների մասին, տեղեկություններ ստանալ մնալու վայրերի, սննման կետերի, տրանսպորտային միջոցների և այլ ծառայությունների մասին: Դուք կարող եք օգնություն ստանալ նաև էքսկուրսավարների և գիդերի ծառայություններից օգտվելու ցանկության դեպքում: Տուրիստական խորհրդատուները, ովքեր տիրապետում են մի քանի լեզուների, կպատասխանեն ճանապարհորդության հետ կապված Ձեր բոլոր հարցերին, իսկ անհրաժեշտության դեպքում կօգնեն Ձեզ պլանավորելու Ձեր հանգիստը: Մատուցվող տեղեկատվությունը բազմաբովանդակ է և կախված է Ձեր կարիքներից և հետաքրքրություններից: Տեղեկատվական և գովազդային տպագիր նյութերը հանձնվում են Ձեզ անվճար:

Շուշիի տուրիստական տեղեկատվական կենտրոն
Հասցե` ԼՂՀ, ք. Շուշի, Գարեգին Նժդեհ 3
Հեռ` (+374 47) 73 32 96

Share Button

Մեկնաբանիր Ֆեյսբուքում

մեկնաբանություն

Նշանաբառեր՝