Տարազի առաջին փառատոնը Հայաստանում

Տարազի փառատոն ՀայաստանումՇիրակի մարզի Արփենի գյուղում հունիսի 28-ին կայանալիք «Տարազների փառատոնի» շրջանակներում կներկայացվի հայկական ազգային հագուստը՝ տարազը: Կազմակերպիչները նշում են, որ փառատոնի ժամանակ կներկայացվեն ձեռագործ աշխատանքներ, տարազի հավաքածու կներկայացնի նաև «Տերյան» մշակութային կենտրոնը:
Փառատոնը, որն առաջին անգամ է անցկացվում Հայաստանում, կնշանավորվի ոչ միայն տարազների բազմազանությամբ, այլև հայկական ավանդական ուտեստների և ըմպելիքների առատությամբ, որոնք կներկայացվեն տաղավարներում հայկական համայնքների կողմից:
Փառատոնի շրջանակներում կկազմակերպվի ներկայացված իրերի ցուցահանդես-վաճառք:
Միջոցառման նպատակն է հասարակությանը ներկայացնել փոքր համայնքների մշակութային արժեքները, պահպանել հայկական մշակութային ավանդույթները, ինչպես նաև ներգրավել զբոսաշրջիկներին:
Միջոցառման կազմակերպիչներն են «Deem Communications»-ը, «Կանայք՝ հանուն զարգացման» ՀԿ-ն, «Հայրենիքի նախաձեռնությունների զարգացման հիմնադրամը», EDMC-ն:

Share Button

Մեկնաբանիր Ֆեյսբուքում

մեկնաբանություն