Տիգրան Համասյան | Լոյս ի Լուսոյ

Tigran Hamasyan Music

 

Մարտի 24-ին Տիգրան Համասյանը Երևանի պետական կամերային երգչախմբի հետ կներկայացնի «Լոյս ի Լուսոյ» նախագիծը՝ 5-ից 9-րդ դարերի հոգևոր երաժշտության Տիգրանի բացառիկ մեկնաբանությունը, որն իր մեջ ներառում է Մեսրոպ Մաշտոցի, Գրիգոր Նարեկացու, Ներսես Շնորհալու, Մխիթար Այրիվանցու, Գրիգոր Փահլավունու, Մակար Եկմալյանի, Կոմիտասի և այլոց օրհներգերը, շարականներն ու տաղերը՝ մշակած դաշնամուրի և երգչախմբի համար:

Այս համերգով կսկսվի «Լոյս ի Լուսոյ»-ի շրջագայության, որը կշարունակվի մինչև տարեվերջ Հայաստանում, եվրոպական մի շարք երկրներում, ԱՄՆ-ում, Իրանում, Լիբանանում և, ինչը շատ կարևոր է՝ Արևմտյան Հայաստանում: Հետևեք ֆեյսբուքյան էջին և նախագծի կայքին՝ համերգների օրերին և դրանց անցկացման քաղաքներին ծանոթանալու համար:

Իսկ մինչ այդ ծանոթացեք Հայաստանի և Արցախի եկեղեցիներում ու վանքերում համերգների օրերին:

Share Button

Մեկնաբանիր Ֆեյսբուքում

մեկնաբանություն

Նշանաբառեր՝