Երևան. Հանրապետության փողոց

Հանրապետության փողոցԹերթելով Երևան քաղաքի պատմության էջերը` տեսնում ենք, որ այն ժամանակի ընթացքում կուտակել է բազմաթիվ անուններ: Հետագայում այս անուններով են անվանակոչվել այս կամ այն փողոցն և թաղամասը` արտահայտելով այդ փողոցների շատ խոր ու հետաքրքիր պատմությունը:
Հանրապետության կամ ինչպես մեզ շատերիս է հայտնի Ալավերդյան փողոցը այն փոքրաթիվ փողոցներից էր, որ բացվեց քաղաքի 1856թ հատակագծման արդյունքում: Պաշտոնական բացումը ձգձգվեց տարիներ շարունակ և միայն 1890-ական թվականներին այն դարձավ Աստաֆյան փողոցի հետ միաժամանակ բարեկարգ փողոց: Այն սկսվում էր Բազարնայա (այժմ` Խորենացի) փողոցից և բարձրանալով վեր` հասնում էր մինչև Գետառի մոտ գտնվող այգիները: Փողոցը խճապատված էր և երկու կողմից ուներ մայթեր, առվակներ: 19-րդ դարի վերջին փողոցի վրա կար տասնմեկ` երկու և մեկ հարկանի շենք:
Փողոցը կոչվում էր Նահանգային (Գուբերնսկայա): Այդ անունը ստացել է, քանի որ այդտեղ էին գտնվում Նահանգային Վարչությունը (այժմ` Հանրապետության 37, մասամբ պահպանված), դատարանը և այլն: Նահանգային Վարչության շենքի կառուցումը փողոցի եզրին պատահական չէր, այն նպաստում է քաղաքային միջավայրի կայացմանը: Եվրոպական ոճով և երևանյան վարդագույն ու սև տուֆից կառուցված այս շենքը բացառիկ պատմությունը ունի, այստեղ են գործել ժամանակի կարևորագույն վարչական մարմինները` Երևանի Նահանգային Վարչությունը, 1918-1920 թվականներին` Հայաստանի Առաջին Հանրապետության կառավարությունը, սովետական կարգեր հաստատվելուց հետո` Հայաստանի Հեղկոմը, ապա Հայրենիքի փրկության կոմիտեն, 1921 թվականին` Հայաստանի ժողովրդական կոմիսարների խորհուրդը: Եթե պատվիրում եք տուր Երևանում, ապա Հանրապետության փողոցն անպայման ներառված է քաղաքաում շրջայցի ծրագրում, որպես քաղաքաի պատմության ամենավառ վկայութունններն ամփոփող խորհրդանիշ:
Հետագայում այստեղ էր գտնվում նաև Սփուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեն, «Սովետական Հայաստան» հանդեսի և «Հայրենիքի ձայն» շաբաթաթերթի խմբագրությունները:
Հանրապետության 32 շենքում է տեղի ունեցել ՀՕԿ-ի (Հայաստանի Օգնության Կոմիտե) հիմնադիր ժողովը` մասնակցությամբ Հովհանես Թումանյանի, ով նաև ընտրվել է կոմիտեի նախագահ: Նույն շենքում տեղի է ունեցել Ալեքսանդր Մյասնիկյանի հանդիպումը ՀՕԿԻ -ի պատգամավորների հետ: Հետագայում այս շենքում է գտնվում Հուշարձանների պահպանության Հայկական ընկերությունը:
Այս փողոցում էին գտնվում Տեր-Ավետիքյան եղբայրների թուջակաղա-պարման մեխանիկական գործարանը` հիմնադրված 1905թ, և
առանձնատունը (այժմ մասամբ պահպանված), ինչպես նաև Պ. Էսապյանի (Էսապով) մրգի պահածոների գործարանը:

Փողոցը անվանակոչվել է`
1856թ. Գուբերնսկայա փողոց
1921թ. Լենինի փողոց
1950թ. Ալավերդյան փողոց
1990թ. Հանրապետություն փողոց

Share Button

Մեկնաբանիր Ֆեյսբուքում

մեկնաբանություն

Նշանաբառեր՝