Զվարթնոց պատմամշակութային արգելոց – թանգարան

zvartnots (13) Այն ընդարձակ տարածքը, ուր դարեր շարունակ ապրել և ստեղծագործել է հայ ժողովուրդը, հայ էթնոսի անունով կոչվել է Հայք կամ Հայաստան՝ զբաղեցնելով 300.000-400.000 ք.կմ, որը, սակայն, այժմ զբաղեցնում է ընդամենը 29.8000 ք.կմ տարածք:

Մ.թ.ա. 9-րդ դարի կեսին հայկական էթնիկական միությունների միավորմամբ Վանա լճի շրջանում կազմավորվում է Հայկական լեռնաշխարհի ամենահնագույն պետությունը՝ Վանի թագավորությունը, որտեղ արհեստները, Ճարտարապետությունը և շինարարական արվեստը հասնում են զարգացման բարձր աստիճանի. կառուցվում են վարչատնտեսական, ոազմահենակետային և պաշտամունքային քաղաքներ, թագավորանիստեր, ամրոցներ, սրբավայրեր, ոռոգման համակարգեր:

Մի այդպիսի ջրանցք է կառուցել Ռուսա II արքան /մ.թ.ա. 685 – 645թթ./ Արարատյան դաշտում՝ ջուրը Հրազդան գետից բերելով Առապարի կամ Զվարթնոցի տարածք, և այդ ժամանակվանից ի վեր Զվարթնոցի տարածքը բնակեցված է եղել անընդմեջ և ունեցել է բարձր զարգացած տնտեսություն ու մշակույթ:

Մ.թ.ա. 4-րդ դարի վերջին, երբ Ալեքսանդր Մակեդոնացին նվաճում է Արևելքը, հին արևելյսւն քաղաքակրթությունը, միաձուլվելով հունականի հետ, ստանում է հելլենիզմ կամ հելլենիստական մշակույթ որակավորումը: Հելլենիստական ժամանակաշրջանում մեծ վերելք է ապրում կառուցողական արվեստը, կառուցվում են մի շարք քաղաքներ, ամրոցներ, պալատներ, տաճարներ, բաղնիքներ: Այդ ժամանակաշրջանից մեզ հասած կոթողներից է Գառնիի հեթանոսական տաճարը, թագավորական ամրոցն ու բաղնիքը:

301թ. Հայաստանն աշխարհում առաջինը քրիստոնեությունը հռչակեց որպես պետական կրոն, որն իր հետ բերեց նոր մոտեցումներ մշակութային կյանքի բոլոր ոլորտներում, այդ թվում՝ Ճարտարապետության բնագավառում: Հայաստանում քրիստոնեությունն ընդունելով որպես նոր դավանանք՝ հին հեթանոսական տաճարները ոչնչացվեցին և որոշ տաճարների տեղերում կառուցվեցին նոր քրիստոնեական եկեղեցիներ, որպեսզի նոր դավանանքի հետնորդները, սովորույթի համաձայն, գնան հին վայրերը՝ լսելու նոր զաղափարախոսություն:

Հայկական ճարտարապետությունը մեծ զարզացում ապրեց հատկապես 4-7- րդ դարերում: Կառուցվեցին տաճարներ, որոնցից շատերը մինչ օրս հիացմունք են պատճառում աշխարհին իրենց ճարտարապետական հորինվածքով և գեղազարդմամբ:

Վաղ միջնադարյան տաճարներն իրենց ոճային և կառուցվածքաբանական տեսանկյունից բաժանվում են մի քանի դասի:

4-6-րդ դարերի տաճարներր միանավ բազիլիկ էին՝ հատակագծում ուղղանկյուն, երկայնական, նեղ տիպի:

Այնուհետև կառուցվում են եռանավ բազիլիկներ, որոնք նախորդներից տարբերվում են ծավալատարածական մեծությամբ:

6-7-րդ դարերի հայ ճարտարապետության մեջ զարգացման բարձր մակարդակի է հասնում գմբեթակիր եկեղեցաշինությունը, վեր են խոյանում այնպիսի նշանավոր եկեղեցիներ, ինչպիսիք են Հռիփսիմեն, Գայանեն: 7-րդ դարում է կառուցվել նաև հայ ճարտարապետության գլուխգործոցներից մեկը, հայ ագզի պարծանք հանդիսացող հոյակերտ և վեհաշուք Զվարթնոց /սբ. Գրիգոր/ տաճարը:

Զվարթնոց տաճարի կառուցումը (643-652 թթ.)

Զվարթնոց տաճարը կաոուցվում է հայ ժողովրդի համար պատմական ծանր ժամանակահատվածում, երբ երկիրը ստիպված էր երկարատև և դժվարին պայքար մղել մի կողմից բյուզանդական,մյուս կողմից արաբական նվաճողների դեմ:

641թ. հայոց Եզր կաթողիկոսի մահից հետո երկրի կառավարման ամբողջ պատասխանատվությունն ընկնում է սպարապետ Թեոդորոս Ռշտունու ուսերին: Թեոդորոս Ռշտունու առաջարկով հայոց կաթողիկոս է ընտրվում Տալքի եպիսկոպոս Ներսեսը:

Ըստ 7-րդ դարի պատմիչ Սեբեոսի՝ Ներսես Տայեցին ծնվել է Հայաստանի Տայք նահանգի Իշխան գյուղում, հիմնավոր կրթություն է ստացել Բյուզանդիայում, եղել է բյուզանդական բանակի զորավար, շրջել աշխարհով մեկ, հմտացել պատմության, արվեստի, աստվածաբանության, երաժշտության բնագավառներում, իսկ ավելի ուշ ձեռնադրվել է եպիսկոպոս և ղեկավարել Տայքի հոգևոր համայնքը:

Ներսես Տայեցին կաթողիկոսության ընթացքում /641-661թթ./ բեղմնավոր շինարարական գործունեություն է ծավալել, որի համար ստացել է «Շինող» պատվանունը: Նա եկեղեցիներ է կառուցել Խոր Վիրապում, Դվինում, Գառնիում, իսկ 643թ. գարնանը՝ մայիսին, ձեռնամուխ է լինում Զվարթնոց տաճարի կառուցմանը:

Ըստ Սեբեոսի՝ հայոց կաթողիկոս Ներսեսը միտք հղացավ կառուցել իր բնակատեղին սուրբ եկեղեցիների մոտ, որտեղ, ըստ ավանղույթի, Տրդատ 3- րդ թագավորը դիմավորեց սբ. Գրիգոր Լուսավորչին:

Այնտեղ կառուցեց մի եկեղեցի՝ երկնավոր «Զվարթնոց» անվամբ, որը նշանակում է երկնային զինվորների /զվարթունների կամ հրեշտակների/ բազմություն, որոնք երևացել են սբ. Գրիգորին տեսիլքի ժամանակ:

Միայն Սեբեոսն է տաճարը հիշատակում Զվարթնոց անվամբ, մյուս բոլոր պատմիչները տաճարը հիշատակում են սբ. Գրիգոր անվամբ:

Զվարթնոցի կառուցման և գեղեցկության մասին են վկայում ոչ միայն հայ,այլև օտարազգի պատմիչներ:

Սեբեոսը Զվարթնոցի գեղեցկության մասին գրում է. «Բարձր շինուածովք և չքնաղ գարմանալեաւք արժանի աստուածային պատւոյն», իրենց հիացմունքն են արտահայտել նաև պատմիչներ Մովսես Կաղանկատվացին /7-րդ դ./, Ղևոնդը /7-8-րդ դդ./, Հովհ. Դրասխանակերտցին /9-րդ դ./, Թովմա Արծրունին /10- րդ դ./, արաբ պատմիչ Ալ. Մուքաղասին /11-րդ դ./, պատմիչ Ստեփանոս Տարոնեցին /Ասողիկ/ /12-րդ դ./, Սամուել Անեցիև /13-րդ դ./, պատիմիչներ Կիրակոս Գանձակեցին, Վարդան Բարձրաբերդցին, Մխիթար Այրիվանեցին:

Պատմիչների տեղեկություններից ելնելով՝ Զվարթնոց տաճարը կառուցվել է 643թ.: Մովսես Կաղանկատվացու վկայությամբ 652թ. տաճարն արդեն կանգուն է եղել և այղ ժամանակ Հայաստանում գտնվող Բյուզանդիայի կայսր Կոստանդ 2-րդը /Կոստանդին 3-րդ/ մասնակցել է տաճարի օծման արարողությանը: Կայսրը հիանում է վեհաշուք և հոյակերտ տաճարով և իր մայրաքաղաքը նմանատիպ կառուցվածքով գարդարելու նպատակով գյխավոր ճարտարապետին իր հետ տանում է Կոստանդնուպոլիս, սակայն կայսեր ցանկությունը չի իրականանում, քանի որ ճարտարապետը ճանապարհին վախճանվում է:

Զվարթնոց տաճարն ավեյի քան 320 տարի հիացմունքի և կրկնօրինակման աղբյուր է եղել: Ըստ պատմիչ Ստ. Տարոնեցու՝ 10-րդ դարի վերջում եկեղեցին արդեն ավերակ էր՝ փլվել և կործանվել էր: Տաճարի կործանման պատճառների մասին մեզ հայտնի պատմական աղբյուրները լռում են, իսկ ուսումնասիրողները տաճարի կործանման տարբեր վարկածներ են աոաջ քաշում, ոմանք այն կարծիքն են հայտնում, որ եկեղեցին հավանաբար կործանվել է երկրաշարժի հետևանքով, իսկ մյուսներն ենթադրում են, որ եկեղեցին քանդվել է թշնամիների կողմից:

Զվարթնոց տաճարի պեղումները

Զվարթնոց տաճարը կործանվելուց հետո այն հիշվեց 19-րդ դարի աոաջին կեսին: Տաճարի պեղումները բնավ էլ պատահական չեն եղել և նրա ուսումնասիրությունը հիմնված է եղել կոնկրետ պատմական նյութի հիման վրա:

1842թ. էջմիածնի գրատան և տպարանի կառավարիչ Հովհաննես եպիսկոպոս Շահխաթունյանցի հրատարակած «Ստորագրութիւն Կաթողիկե էջմիածնի և հինգ գաւառացն Արարայ» գրքում առաջին անգամ տրվել է այն վայրի նկարագրությունը, որտեղ գոյություն է ունեցել Զվարթնոց տաճարը: Ըստ նրա տեքստի՝ պարզ է ղառնում Զվարթնոցի տեղը, իսկ պատմիչներից հայտնի էր կառուցողը:

Զվարթնոցի նկատմամբ հետաքրքրությունն ավելի է մեծանում, երբ 1890թ. Հայաստան է գալիս Վիեննայի համալսարանի պրոֆեսոր Յոզեֆ Ստրժիգովսկին ուսումնասիրություններ կատարելու նպատակով:

Պրոֆեսորին էջմիածնի ճեմարանի բակում միաբանները մատնացույց են անում երկար ժամանակ բակում ընկած և մոռացության մատնված Ներսեսաշեն կառույցի զամբյուղահյուս խոյակները, որոնց վրա կարդալով հունարեն փորագրված «N» և «С» տառերը, որոնք Ներսես և Կաթողիկոս բառերի սկզբնատառերն են, նա 1891թ. իր «էջմիածնի փղոսկրյա Ավետարանը» հոդվածում կարծիք է հայտնում, որ դրանք Զվարթնոցի խոյակներն են:

Այդ հոդվածը հետաքրքրություն է առաջացնում էջմիածնի միաբանության երիտասարդ վանական Մեսրոպ Տեր-Մովսիսյանի մոտ և 1893թ. նա ինքնակամ սկսում է պեղումներ կատարել Զվարթնոց տաճարի տարածքում: Նա պեղումները սկսում է հյուսիս-արևելյան երկայնքով և փորելով հասնում է տաճարի հատակը, սակայն, չունենալով պաշտոնական թույլտվություն, նա դադարեցնում է պեղումները:

Եվ միայն 7 տարի անց՝ 1900թ. մայիսի 30-ին, պեղումները շարունակում է էջմիածնի միաբանության մեկ այլ վանական՝ Խաչիկ Դադյանը: Նա, ձեռք բերելով Պետերբուրգի ռուսական կայսերական հնագիտական հանձնաժողովի թույլտվությունը, պեղումներ է սկսում Զվարթնոցում:

Խաչիկ Դադյանը /Վահան Տեր-Գրիգորյան/ եղել է էջմիածնի թանգարանապետ, հետագայում նան՝ եկեղեցու վանահայր: Պեղումների ժամանակ Խաչիկ Դադյանի առաջին գտածոն եղել է 1900թ. հուլիսի 11-ին Արարատյան թագավորության Ռուսա 2-րդ արքայի թողած 47 տող պարունակող /ուրարտական/ սեպագիր արձանագրությունր, որտեղ նշվում է նրա կատարած տնտեսական և շինարարական աշխատանքների և կառուցած ջրանցքի մասին: Արձանագրության վերջում ասվում է, որ, եթե որևէ մեկն իրեն վերագրի իր կատարած աշխատանքները, անիծված կլինի:

Պեղումների ժամանակ հայտնաբերվել է «Ներսեսն է կառուցեյ, հիշեցեք» մի հունատառ արձանագրություն, որն ևս մեկ անգամ ապացուցում է, որ Զվարթնոց տաճարն եղել է Ներսես Տայեցու հանճարեղ մտքի արդյունքը:

Ուշագրավ է նաև հայտնաբերված արևի մեծ ժամացույցը, որը տեղադրված է եղել տաճարի հարավային պատի վրա: Ժամացույցի վերևի հատվածում փորագրված է սաղմոսից քաղված բանաձևը. «Աղոթեսցեն աո Տէր ամենայն սուրբ ի ժամ րնդունելի»: ժամացույցի ներքևի հատվածում՝ ձախից աջ, թվերի փոխարեն դասավորված են հայերեն այբուբենի տաոերը՝ Ա-ից մինչև ԺԲ /1-ից մինչև 12/, Ժ-ն թվով 10-ն է, ԺԱ -11, ԺԲ- 12: ժամացույցի մեջտեղում տեղադրված ձողի ստվերի շարժով օրվա տարբեր ժամին ցույց է տվել ժամը:

1904թ. Խաչիկ Դադյանի հրավերով պեղումներին մասնակցում է հայ մեծ ճարտարապետ Թորոս Թորամանյանը: Թ.Թորամանյանը մեծ դեր է կատարում պեղումները գիտական հիմքերի վրա դնելու և տաճարի շատ բեկորներ փրկելու գործում և չորս ամիս անց՝ սեփական ուսումնասիրությունների և չափագրումների հիման վրա 1905թ. մայիսին, «Մուրճ» ամսագրի 5-րդ համարում հրատարակում է հոդված «Զվարթնոց եկեղեցին» վերտառությամբ, որտեղ տալիս է իրեն համոզիչ թվացող Զվարթնոց տաճարի վերակազմությունը: Այն գիտական վեճերի առիթ է հանդիսանում, որոնք դադարում են 1906թ. ,երբ Բագրատունյաց Հայաստանի Անի մայրաքաղաքում Ն.Մաոի կատարած պեղումների ժամանակ հայտնաբերվում է Գագիկ Ա թագավորի արձանը՝ ձեոքերում բռնած 1001թ. քրիստոնեության 700 – ամյակին նվիրված իր կողմից կաոուցված զվարթնոցատիպ սբ. Գրիգոր /Գագկաշեն/ եկեղեցու քարե մանրակերտը, որի ձևերը լիովին համընկնում էին Զվարթնոցի թորամանյանական վերակազմության հետ:

Այժմ Թ.Թորամանյանի վերակազմությամբ Զվարթնոցը հայտնի է աշխարհին:

Պեղումների ժամանակ հայտնաբերվում են նաև Հայաստանի միջնադարյան արհեստագործական արտադրանքի տարբեր առարկաներ՝ մետաղյա գործիքներ, գամեր և դաշույններ, գութանի և արորի լայն ու նեղ խոփեր, տարբեր զարդեր, ապակյա բազմերանգ և նրբագեղ ապարանջաններ, լավ պահպանված աղամաններ, քրեղաններ, սափորներ, սնդկամաններ՝ անուշահոտ յուղեր, օծանելիք, դեղամիջոցներ, սնդիկ պահելու համար, ջնարակած բազմերանգ և միագույն խեցեղեն, կավե երկու մեծ կարասներ, որոնցից յուրաքանչյուրն ունի 500 լ տարողություն և օգտագործվել է գինու պահպանման համար:

Գտնված իրերն ապացուցում են, որ միջնադարում լայն գարգացում են ունեցել արհեստագործությունը, կավագործությունը, խեցեգործությունը և երկրագործությունը: Նշված բոլոր գտածոները պահպանվում են Զվարթնոցի ֆոնդում և ցուցադրվում են թանգարանում: Զվարթնոց տաճարի արևմտյան մուտքի մոտ հայտնաբերվել է 49 մ /այժմ 40 մ/ խորություն ունեցող ջրհոր, որտեղ այժմ ջուր չկա:

Պեղումների ժամանակ տաճարի հարավային հատվածում հայտնաբերվել են 4- 5-րդ դարերի միանավ բազիլիկ եկեղեցու մնացորդներ և նախազվարթնոցյան պաշտամունքային ու տնտեսական նշանակության իրեր: Այդ հատվածում հայտնաբերվել են նաև չորս մեծ խարիսխներ, որոնք ունեն խիստ յուրահատուկ մշակում. ըստ ուսումնասիրողների՝ դրանք ոչ մի առնչություն չունեն Զվարթնոց տաճարի կառույցների հետ և հավանաբար պատկանել են նախազվարթնոցյան մի կառույցի:

Հայտնաբերվել են նաև մի շարք քանդակազարդ քարեր, այդ քարերից ուշագրավ է << Դանիելը Առյուծի գրկում>> սյուժեին վերաբերող պատկերաքանդակով քարաբեկորը, որը Հայաստանում հայտնի է դեռևս 4-րդ դարից, այդ սյուժեն առնչվում է Գրիգոր Լուսավորչի, նրան հորը նետվելու և հրաշքով փրկվելու հետ: Պեղումների ժամանակ հայտնաբերվել է մ.թ.ա. 2-1-ին հազարամյակներով թվագրվող կլոր սալաքար, որի վրա կան չորս տարբեր փոսիկներ և առվակ: Այս սալաքարի մասին ուսումնասիրողների կարծիքները տարբեր են, ոմանք կարծում են, որ այն եղել է կենցաղային իր, նրա վրայի փոսիկների մեջ բույսերը տրորել են և պատրաստել դեղամիջոցներ, օծանելիք, յուղեր, հինա՝ մազերը ներկելու համար: Իսկ որոշ ուսումնասիրողներ կարծում են, որ այն օգտագործվել է խաղողի հյութ ստանալու համար և անվանել են տաոապան, իսկ ոմանք այն համարում են զոհասեղան:

Պեղումների ժամանակ հայտնաբերվել է նաև պտղաբերության խորհրդանիշ հանդիսացող նախաքրիստոնեական պաշտամունքային ֆալլոտիպ կոթող:

Ըստ պատմիչ Ագաթանգեղոսի վկայության՝ ենթադրվում է, որ Զվարթնոցի տարածքում է եղել դպրության, երազահանության, իմաստության և արվեստի աստծո՝ Տիրի հեթանոսական մեհյանը:

Զվարթնոց տաճարի արտաքին կառուցվածքր և հարդարանքը

Զվարթնոց տաճարը կառուցվել է տեղանքի նկատմամբ յոթ աստիճան /սալահատակի հետ միասին/ բարձրացված հարթակի վրա: Եկեղեցին իրենից ներկայացնում է եռաստիճան, բազմանիստ, հետզհետե նվազող տրամագծերով երեք գլանային ծավալների ներդաշնակ ամբողջությամբ կենտրոնագմբեթ հորինվածք:

Տաճարն ունեցել է հինգ մուտք, ըստ ավանդույթի՝ հինգ մուտքերն ասոցացվում են՝ հող, ջուր, օդ, արև և հոգի տարրերի հետ, սակայն, ըստ մեկ այլ ավանդության, տաճարի հիմքում Տիրոջ ձեռքի պատկերն է՝ արևելյան վեհարանը՝ ափը, իսկ հինգ մուտքերը խորհրդանշում են հինգ մատները:

Եկեղեցու 1-ին, 2-րդ և 3-րդ աստիճանների բարձրության և տրամագծի վերաբերյալ ուսումնասիրողները հայտնել են տարբեր տեսակետներ, սակայն, ընդունված տեսակետի համաձայն, տաճարն ունեցեյ է 45 մ բաձրություն և 35 մ 75 սմ տրամագիծ:

Տաճարի աոաջին աստիճանի արտաքին պատը 32 նիստերով հավասարակողմ բազմանկյունի է եղել՝ բարձրացած քարե եռաստիճան որմնախարիսխի վրա: Նիստերի յուրաքանչյուր անկյունները ձևավորված են զույգ կիսասյուներով: Բոլոր 32 նիստերը մշակված են նույն սկզբունքով, նիստերի հատման անկյուններում տեղավորված զույգ որմնասյուները հենարան են բարդ կամարաղեղների համար, որոնցից ցած տեղավորված են կամարաձև լուսամուտների բացվածքները: Կամարաղեղներից վեր՝ աջ կողմում, քանդակված է նռան ծառր, ձախ կողմում՝ խաղողի որթը, իսկ եռանկյունաձև տարածության՝ դեպի ներքև ուղղված նիստերի հարթ տարածության կենտրոնում, քանդակված են վերևից ներքև իջնող նռան գնդեր:

Տաճարի արտաքին հարդարանքի հիմնական տարրերն են հանդիսանում նուռն ու խաղողը, որոնք ունեն նաև սիմվոլիկ- գաղափարական իմաստ: Նուռը խորհրդանշում է զարթոնք, շարժում, գարուն, պտղաբերություն, լիություն: Խաղողը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսին՝ մեռնող և հարություն առնող աստվածությունը:

Զարդագոտուց ներքև, որմնակամարների աղեղների հատման անկյուններում, խոյակներից վերև քանդակված են 32 շինարար վարպետների պատկերաքանդակներ՝ շինարարական զործիքները ձեռքերին: Յուրաքանչյուր շինարար վարպետ եկեղեցու քարերի վրա թողել է իրեն հատուկ նշանը: Այժմ պահպանվել են այդպիսի 9 պատկերաքանդակ, որից մեկի ձախ հատվածում փորագրված է «Յոհան» հայատառ մակագրությունը, ըստ որի ենթադրվում է, որ նա եղել է գլխավոր ճարտարապետը:

Քանդակազարդ գոտուց 1 մ բարձր եղել են տարբեր տեսակի զարդաքանդակներով բոլորակ պատուհաններ: Շրջանաձև պատուհանները որմնակամարների հետ միասին դասավորված են եղել համահունչ: Շրջանաձև պատուհաններից վերև ձգվել է առաջին հարկաբաժինը պարփակող գեղեցիկ զարդաքանդակներով մշակված քիվը:

Տաճարի երկրորդ և երրորդ աստիճաններն աոաջինի համեմատությամբ ունեցել են ավելի զուսպ հարդարանք. ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ աստիճանի թմբուկն արտաքուստ կազմված է եղել 32 նիստերից: Երկրորդ աստիճանի հարդարանքի գլխավոր մասն է կազմում դեկորատիվ սյունակամարաշարը՝ մեկական սյուն բազմանկյան յուրաքանչյուր անկյունում և մեկական կամարաձև լուսամուտ յուրաքանչյուր նիստի վրա: Սակայն ընդունված տեսակետերի համաձայն՝ 32 լուսամուտներից եկեղեցին լուսավորել են միայն 28-ը, իսկ մյուս չորսը եղել են խուլ՝ գտնվելով մայր մույթերի հետնամասում:

Տաճարի երրորդ աստիճան հանդիսացող գմբեթաթմբուկը ևս արտաքինից եղել է բազմանկյունի՝ կազմված 16 նիստերից, և այն բոլորող սյունակամարաշարն իր քայլերով և էլեմենտներով կրկնել է տաճարի երկրորդ աստիճանի սյունակամարաշարը: Տաճարի զմբեթը ծածկված է եղել կարմիր կղմինդրով:

Եկեղեցին կառուցվել է երեք գույնի տուֆից՝ սև, դարչնագույն և մոխրագույն քարերի գեղեցիկ համադրությամբ, պատերը շարվել են կրաշաղախով, որի ամրության համար օգտագործվել է նաև ձու:

Զվարթնոց տաճարի ներքին կառուցվածքը և հարդարանքը

Զվարթնոց տաճարի հատակագծի հորինվածքային ձևը հավասարաթև խաչն է, որն, ի տարբերություն միջնադարյան մյուս կենտրոնագմբեթ եկեղեցիների, ոչ թե ուղղանկյուն, այլ շրջանաձև պարագծում ներգծված կառույց է: Հավասարաթև խաչի երեք թևերը կիսաշրջանաձև դասավորված վեց սյունաշարեր են, որոնք միմյանց հետ կապված են յոթ կամարներով:

Վեցական սյուները կանգնեցված են գրանիտե խարիսխների վրա և պսակված են գեղեցիկ զամբյուղահյուս խոյակներով, որոնք իրար միացնելու համար օգտագործվել է արճիճ:

Զամբյուղահյուս խոյակների երկու կողմերում՝ շրջանակների մեջ, քանդակված են մոնոգրամներ և հավասարաթև խաչեր: Զամբյուղահյուս խոյակները խորհրդանշում են լիություն, առատություն, բերքատվություն: Խոյակների նմանատիպ մշակումը հայտնի էր դեռ վաղ քրիստոնեական շրջանի բազմաթիվ հուշարձաններում:

Տաճարի արևելյան խաչաթևը կիսաշրջանաձև հոծ պատ է: Ինչպես բոլոր հայ քրիստոնեական եկեղեցիներում, այնպես էլ այս եկեղեցում, արևելյան խաչաթևում է տեղավորվել ավագ խորանը: Խորանի հոծ պատը զարդարված է եղել որմնանկարներով և թևավոր խաչի խճապատկերով:

Տաճարի կենտրոնում գտնվում է սբ. Գրիգոր Լուսավորչի մասունքապահոցը, որը եղել է նաև մկրտության ավազան: Ըստ 7-րդ դարի պատմիչ Մովսես Կաղանկատվացու՝ Գրիգոր Լուսավորչի մասունքները Թորդան գյուղից տեղափոխվում և ամփոփվում են Զվարթնոցում, որի համար եկեղեցին անվանել են սբ. Գրիգոր:

Տաճարի ներսում հայտնաբերվել է նաև մեկ այլ մկրտության ավազան, որը գտնվում է տաճարի հարավ-արևելյան մույթի հետևում:

Խաչաթևերի միմյանց մոտենալու հատվածներում՝ տաճարի կենտրոնից հավասար հեռավորության վրա, տեղադրված են թմբուկը և կոնաձև գմբեթը կրող չորս հզոր մույթեր, որոնց հետևում գտնվում են թևատարած արծվաքանդակ խոյակները կրող առանձին կանգնած սյուները:

Զվարթնոցի չորս արծվաքանդակ խոյակներով սյուները եզակի են վաղ միջնադարյան հայկական ճարտարապետության մեջ: Այդ չորս արծվախոյակ սյուներն ունեցել են կառուցվածքաբանական մեծ նշանակություն:

Դրանց վրայից սկսվելով՝ դրսի պատին զուգահեռական կորությամբ դեպի աջ և ձախ կողմերն են ձգվել աղեղներ, որոնք հանգել են խաչաթևերի մեջտեղի սյուներն իրար միացնող կամարների վրա: Այս ութ հզոր երկկոր թաղերով ստեղծվում է ավելի փոքր երկրորդ շրջանագծային հիմքը, որի վրա բարձրացել է տաճարի երկրորդ հարկաբաժնի պատկերը: Այս խիզախ մտահղացման շնորհիվ ճարտարապետության պատմության մեջ առաջին անգամ իրականացվել է խաչից անցումը շրջանագծին քարե կոնստրուկցիաների միջոցով:

Զվարթնոցի մայր մույթերը, արծվախոյակավոր ու խաչաթևերի սյուները, կապվելով վերոհիշյալ կրկնակի կորություն ունեցող կամարների ու թաղերի հետ, կազմում են միաձույլ ամբողջական համակարգ, որի շնորհիվ հարյուրավոր տոննաների քաշ ունեցող ծանրությունը կրող տարրերն աշխատել են միաժամանակ և համատեղ:

Զվարթնոցում կան երկու գույգ արծիվներ, որոնք չեն կրկնում մեկը մյուսին, նայում են միմյանց և կարծես հսկում են տաճարը: Արծիվր համարվում է պահապան ուժի, քաջության, հզորության, ազատության խորհրդանիշ, իսկ քրիստոնեության մեջ արծիվը հանդես է գալիս որպես Քրիստոսի խորհրդանիշ:

Եկեղեցու արևելյան հատվածում կառուցված է մի ուղղանկյուն կառույց, որը բոլորակ տաճարի հետ հաղորդակցվում է ընդհանուր պատի վրա առկա երկու դռներով: Այդ կառույցի շուրջ ուսումնասիրողների կարծիքները տարբեր են, ոմանք կարծում են, որ այն եղել է ավանդատուն /հանդերձարան/, իսկ որոշ ուսումնասիրողներ գտնում են, որ այդ ուղղանկյան կառույցում են տեղավորել տաճարի երկրորդ հարկաբաժինը տանող աստիճանները:

Զվարթնոց տաճարին հարակից աշխարհիկ կառույցները

Միջնադարյան Հայաստանի աշխարհիկ ճարտարապետության կարևորագույն կառույցներից մեկն է հանդիսանում Զվարթնոց տաճարից հարավ-արևմուտք գտնվող կաթողիկոսական պալատը, որի մեջ մտնում են մի շարք բնակելի և օժանդակ սենյակներ: Կաթողիկոսարանը ունեցել է երկու մեծ դահլիճներ՝ առաջինը գահասրահն է, որը եղել է թաղածածկ, երկրորդը սյունազարդ սրահն է, որից պահպանվել են միայն սյուների խարիսխները և ենթադրվում է, որ այդ սրահը եղել է սեղանատուն: Դահլիճներին կից եղել են տնտեսական բնույթի սենյակներ՝ ճաշասրահ, խոհանոց, նկուղներ: Կաթողիկոսական պալատի արևելյան հատվածում տեղավորված են եղել եկեղեցու սպասավորների համար բնակելի և կենցաղային բնույթի ինը սենյակներ՝ շրջապատված լայն սյունասրահով: Սենյակներին կից կառուցվել է նաև բաղնիք: Բաղնիքը բաղկացած է եղել երկու ինքնուրույն թևեր ունեցող սրահներից՝ աշխարհիկ սպասավորների և հոգևոր դասի համար: Սրահների միջև ընդհանուրը եղել են միայն կրակարանն ու տաք ջրի կաթսան: Բաղնիքն ունեցել է գեղեցիկ հարդարանք և ստորգետնյա ջեռուցման համակարգ /հիպոկաուստ/:

Բավականին մեծ արժեք է ունեցել, որպես արտադրական նշանակություն ունեցող համալիրից քիչ հարավ-արևելք գտնվող քարաշեն, փայտածածկ, եռանավ հնձանը: Հնձանը բաղկացած է հինգ մեծ հնձանափոսերից ու խաղողի ճզմման յոթ հարթակներից: Հորերը և հարթակները եղել են կրաշաղախով պատված և հարթակներն ունեցել են որոշակի թեքություն դեպի հորերը: Իսկ հորերն ունեցել են երկկողմանի առվակներ: Հարթակների վրա խաղողը տրորվել է և աովակների օգնությամբ հյութը հոսել է հորերի մեջ: Հորերը եղել են տարբեր չափերի և, ըստ երևույթին, նախատեսված են եղել տարբեր տեսակի խաղողների համար: Արդեն պատրաստի գինին պահպանվել է կավից պատրաստված մեծ կարասների մեջ:

Զվարթնոցատիպ եկեղեցիներ

Զվարթնոցր հսկայական ագդեցություն է ունեցել հայկական ճարտարապետական մտքի զարգացման վրա, ինչպես շինարվեստի, այնպես էլ գեղարվեստի բնագավառում և դրա վառ վկաներն են նրա օրինակով կառուցված բազմաթիվ եկեղեցիներ ոչ միայն Հայաստանի տարածքում, այլև նրա սահմաններից դուրս:

Զվարթնոց տաճարի նմանությամբ կառուցված առաջին եկեղեցին եղել է Իշխան գյուղում Ներսես կաթողիկոսի կառուցած եկեղեցին /653-659թթ./: Իշխանի եկեղեցին իր ընդհանուր չափերով փոքր է եղել Զվարթնոց տաճարից: Իշխանի ճարտարապետն ամեն ինչ արել է ավելի թեթև և վերասլաց համաչափություններ ստանալու համար:

Զվարթնոցատիպ հաջորդ տաճարը կառուցվել է 7-րդ դարում պատմական Աղվանքում՝ Լյակիթ գյուղում: Լյակիթը, ըստ իր հատակագծի, ունեցել է երկու անգամ փոքրացված և պարզեցված քառախորան հորինվածք, քան Զվարթնոց տաճարը: Ունեցել է երեք մուտք, ավելի ճոխ մշակում է ունեցել արևմտյան մուտքը:

Մեկ այլ զվարթնոցատիպ կառույց է եղել Բանայի եկեղեցին, որը կառուցվել է Վրաստանում 10-րդ դարում: Ըստ երևույթին՝ Բանայի ճարտարապետը տեսել է Զվարթնոցը կանգուն վիճակում, ինչն էլ վճռական դեր է խաղացել Բանայի ճարտարապետական հորինվածքի մշակման ժամանակ:

Զվարթնոցի ամենավառ օրինակր եղել է Գագիկ Ա Բագրատունի թագավորի կողմից 11-րդ դարում կառուցված Գագկաշեն /սբ.Գրիգոր/ եկեղեցին, որը կառուցվել էր Բագրատունյաց Հայաստանի Անի մայրաքաղաքում Տրդատ ճարտարապետի կողմից, ով եկեղեցին կառուցել էր Զվարթնոցի ճիշտ նմանությամբ, սակայն չափերի չնչին տարբերությամբ: Գագկաշենին չէր վիճակվել երկար կյանք, կանգուն էր մնացել 20 տարի: Ինչպես Զվարթնոցի, այնպես էլ Գագկաշենի վերակազմության նախագիծը իրականցրել է Թորոս Թորամանյանը:

Ըստ ուսումնասիրողների՝ զվարթնոցատիպ նախօրինակ հուշարձաններ եղել են Սիրիայում՝ Բոսրան, Սելևկիան, Ապամիան: Կան նաև հետզվարթնոցյան օրինակներ Հունաստանում, Ադրիանապոլսում, Բուլղարիայում՝ Պերուզչիցան, Սիրիայում՝ Ռեսեֆան, Խծկոնքը, Մարմաշենը, ընդհուպ կառավարության շենքը՝ Երևանի հրապարակում, օպերայի ու բալետի թատրոնի շենքը:

Փարիզի Աստվածամոր տաճարի դիմաց մինչ օրս կանգուն է 13-րդ դարի կառուցված Սեն-Շապել անունը կրող եկեղեցին, որի երկրորդ հարկաբաժնի բաց սյունասրահի մուտքի ձախ պատին պահպանվել են հետաքրքիր հարթաքանդակներ, որոնցից մեկի վրա Նոյյան Տապանն է և Զվարթնոցի նմանությամբ մի եռահարկ պատկեր:

Զվարթնոց համալիրի ուսումնասիրություններն ու վերականգնողական աշխատանքները

Զվարթնոց տաճարի ավերակները ՀՀ կառավարության և այլ պետական մարմինների ուշադրության կենտրոնում են՝ սկսած 1923թ. դեկտեմբերի 18-ից մինչ օրս:

Զվարթնոց հուշահամալիրի ուսումնասիրման, վերականգնման, պահպանության, ամրակայման և թանգարանացման գործում հսկայական աշխատանքներ են կատարել ոչ միայն հայ, այլև օտարազգի ուսումնասիրողներ և մտավորականներ:

Ուսումնասիրություններ են կատարել ճարտարապետներ Ս. Մնացականյանը, Հովհ. Գաբրիելյանցը, Գ. Մանդինյանը, Գ. Վարձիգուլյանը, Գ.Տեր-Միքայելյանը, Թ.Գևորգյանը, Գ.Նալբանդյանը, Գ.Հասրաթյանը, Ալ. Կիրակոսյանը, Կ. Հովհաննիսյանը: Մեծ դեր է ունեցել Հովհ. Խալփախչյանը և կատարել է բաղնիքի վերակազմությունը: Զվարթնոցի ուսումնասիրության հարցում բազմաթիվ գիտագործնական աշխատանքներ է ծավալել նաև ճարտարապետ, ակադեմիկոս Վ. Հարությունյանը: Նա է տվել կաթողիկոսարանի վերակազմությունը:

Ուսումնասիրություններ են կատարել նաև Յ. Ստրժիգովսկին, Ն.Տոկարսկին, Ա. Յակոբսոնը, Ա. Կուզնեցովը, Յ.Կլեբաուերը, Դ.Օնոֆրիոն, Պ.Կունեոն:

Զվարթնոց տաճարի հետագա ուսումնասիրությունների մեջ մեծ դեր է ունեցել Թ.Թորամանյանի զվարթնոցագիտության գործի շարունակող ճարտարպետ Տիրան Մարությանը, ով հարազատ է մնացել թորամանյանական ճշմարիտ սկզբունքներին: 1937թ. ճարտարապետներ Ն. Բունիաթյանի նախագծով և Թ.Թորամանյանի, Ալ.Թամանյանի և Կ. Ղաֆադարյանի նախաձեռնությամբ հիմնադրվել է Զվարթնոցի թանգարանը: Սկզբում այն ունեցել է փոքր ցուցադրություն՝ ձևավորված մեկ սրահի մեջ: 1988թ. Լ.Սադոյանի նախագծով սկսվել են թանգարանային շենքի ընդարձակման աշխատանքները և այն գրեթե քառապատկվել է, իսկ 2003թ. Լինսի հիմնադրամի աջակցությամբ ավարտին են հասցվել թանգարանային շենքի հարդարման աշխատանքները:

Share Button

Մեկնաբանիր Ֆեյսբուքում

մեկնաբանություն

Նշանաբառեր՝